զինառ
ՊՎԾ-ն շուրջ 160 մլն դրամի խախտումներ է բացահայտել «Զինառ» ՓԲԸ-ում
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է ուսումնասիրությունը «Զինառ» ՓԲԸ-ում: 2017-2019թթ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ: Ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Զինառ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 908 որոշման համաձայն: Ընկերության բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հիմնադրի լիազորությունները վերապահված են Պաշտպանության նախարարությանը: Ընկերության…
Պաշտպանության նախարարությունը համակարգում է Զինառի գործունեությունը. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան՝ նշենք, որ ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է, և բոլոր այն ընկերությունները որոնք նոր պայմանագրեր են կնքել Զինառի հետ, պարտավորվել են վաճառվող ապրանքների գները պահպանել տվյալ տարածաշրջանի գների սահմաններում: Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է: Սակայն եթե ունեք…
Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` սննդի, առևտրակենցաղային սպասարկման ոլորտի, ինչպես նաև ռազմահայրենասիրական նախագծերի զարգացման և «Արմենիան Արմի» («Armenian Army») և «Արմիա…



