զինկոմիսարիատ
Մենք գնացինք, լավ մնացեք․ Լուսինե Բադալյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու համար դիմիր քո զինկոմիսարիատ և հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դու ես։ Հ.գ. Մենք գնացինք, մենք չունենք զիջելու ՀԱՅՐԵՆԻՔ։ լավ մնացեք, թիկունքն ամուր կպահեք։ Սիրում եմ բոլորիդ»։ https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/3804909772906483?__cft__%5B0%5D=AZUvqXfVdke7a1xiVmw3fI0MhHI2YmaECspv7K6wTipuh85-SHpzyfhX1SVX0FqsoBPCscGqBeTXD_z4x52ov41xanBYSfoHs11lAh2v80x5Bk0i2M-eTxHq39tVB1_C-FI&__tn__=%2CO%2CP-R
Բաբայանը տղամարդկանց կոչ արեց հավաքվել մեկ մարդու պես
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում տղամրդկանց կոչ արեց հավաքվել զինկոմիսարիատներում։ Նա ասաց, որ ժողովուրդը պետք է հանգիստ լինի և լինել ապահով տեղերում։ Բաբայանը խնդրեց, որպեսզի տղամարդիկ մեկ մարդու պես հավաքվեն ու չհասցնեն նրան, որ «տուն-տուն մտնեն հավաքեն»։
Կաշառք ստացած զինկոմիսարիատի աշխատակիցը բռնվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջացառումների արդյունքում դեկտեմբերի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հաղորդման հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի…
Զինկոմիսարիատի շենքում եղած փլուզման հետևանքով տուժել է 11 մարդ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական…
Զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկը հայտնաբերվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում է տվել, որ նույն օրը…
ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իրենց կապերը, 2019թ. ամառային զորակոչի…
Ամառային զորակոչն ընթանում է պատշաճ մակարդակով. Վահե Էնֆիաջյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 12-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատ: Նպատակն էր տեղում ծանոթանալ ամառային զորակոչի ընթացքին: Զինկոմիսարիատի պատասխանատուն տեղեկացրել է, որ ամեն ինչ կազմակերպվել է օրենքի տառին համապատասխան, պատշաճ մակարդակով: Գործող զորակոչային հանձնաժողովի սպաները զրուցել են բոլոր զորակոչիկների հետ, տեղեկացրել նրանց իրավունքներին, ինչպես նաև հուզող հարցերով…
Սաակաշվիլին հաշվառման է կանգնել զինկոմիսարիատում
Վրաստանի նախկին նախագահը պատրաստ է զենքը ձեռքին պաշտպանել Ուկրաինան: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հաշվառման է կանգնել Կիևի Սվյատոշինսկի զինվորական կոմիսարիատում: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Առողջությունս գերազանց է, պիտանի եմ զինվորական ծառայության համար, ուստի պատրաստ եմ զենքը ձեռքիս պաշտպանել Ուկրաինան»,- ասել է Սահակաշվիլին: Նրա խոսքերով՝ բժշկական անձնակազմը հաճելի և պատրաստակամ էր,…









