Զինվորական երդում
Օգոստոսի 15-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված նորակոչիկների երդմանը, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Ըստ աղբյուրի՝ իր ելույթում զորամասի փոխհրամանատարը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկներին, նշել է, որ զինվորական երդումը սրբազան պարտք է ամեն հայորդու համար և վստահություն հայտնել, որ նորակոչիկները պատվով կփոխարինեն իրենց ավագ ընկերներին: Նշվում…
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի կին զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Զորամասի հրամանատարական կազմի ներկայությամբ կին զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինծառայողներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին հայտոնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Մարզիկներն այս երդումով ավարտեցին երիտասարդ մարտիկի դասընթացները։ Առջևում երկու տարվա ծառայություն է՝ մարզական կյանքին զուգահեռ», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Հավելենք, որ ԲԿՄԱ-ն հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: