Զոհրապ Մնացականյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Հայաստանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը։ Ավելի վաղ նա եղել է Բաքվում և Հայաստան գալուց հայտարարություն էր արել, որ իր հետ Հայաստան է բերում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման մի շարք գաղափարներ։ Նախատեսվում են հանդիպումներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ և նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Միրոսլավ Լայչակը արդեն հանդիպել է ՀՀ ԱԳՆ Զոհրապ…
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները հանդիպել են
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Գործընկերները բարձր են գնահատել պարբերաբար անցկացվող երկկողմ հանդիպումները և ընդգծել իրենց պատրաստակամությունը՝ խթանելու երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ոլորտներում խորհրդակցությունների անցկացումը: Այս օրերին լրացող Ղարաբաղյան շարժման 31-ամյակի լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձել են դրա ակունքներին՝ ընդգծելով, որ այն ուղղված էր…
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Գերմանիայի կանցլերի խորհրդականին
Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության հարցերով խորհրդական Յան Հեքերի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման օրակարգի շուրջ՝ անդրադառնալով բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն հայտնեց, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան լավ…
Փակ դռների հետեւում հանդիպում են ՀՀ ու ՌԴ արտգործնախարարները
Ինչպես փոխանցում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Մյունխենում մեկնարկել է Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Ըստ լրատվամիջոցի հանդիպումը փակ դռների հետեւում է: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները Մյունխենում են Անվտանգության 55-րդ համաժողովի շրջանակում: Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացման պաշտոնական արարողությանը երեկ մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
ԱԳՆ նախարարը օպտիմալացման և պարգևատրումների մասին
«Կառավարության օպտիմալացումը կառավարության ավելի ճկունության, արդյունավետության բարձրացումն է, և ես ամբողջովին համամիտ եմ դրա հետ և ամբողջովին կողմնակից եմ դրան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին: Նախարարը հավելեց, որ վստահ է ու հավատացած, որ նախարարությունների օպտիմալացումը կկարողանա արդյունավետ կառավարման լավ օրինակ լինել: «Նախարարությունների ավելի փոքր…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հունվարի 12-ին, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։«Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարները կարևորեցին երկու քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող պարբերական քաղաքական խորհրդակցությունները և արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում:Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը հանգամանալից մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու…
Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Արմենպրեսը գրում է՝ Հունվարի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ է մաղթել Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին…










