զորամիավորումներ
Տեղի է ունեցել ԶՈւ իրավաբանների հավաք-խորհրդակցություն
Սեպտեմբերի 10-ին Պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։ Նշվում է, որ հավաք-խորհրդակցությունն ուղղված էր իրավաբանների՝ իրենց գործառութային պարտականությունների արհեստավարժ կատարման ու մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացմանը։ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետ, գնդապետ Կ. Միրզոյանը հավաք-խորհրդակցության մասնակիցներին տվել է հանձնարարականներ` իրավական աշխատանքների արդյունավետությունն է´լ ավելի բարձրացնելու…
Զորամասերից մեկում անցկացվել է շարային ստուգատես
Օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 24-ին անցկացվել է շարային ստուգատես: «Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին ստուգել պատրաստության աստիճանը, հանդերձանքն ու իրային միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ։ Եռամսյա հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների. ՊՆ Փաշինյանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն պրոֆեսիոնալ բանակ ասելով
Անցկացվել է կապավորների հավաք-պարապմունք
Հուլիսի 19-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է․ Ադրբեջանցիները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է անվճար սնվող զինծառայողների խմբերի ցանկը «Մասնագիտական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 19-ին անցկացվել է կապի հանգույցների հրամանատարների հավաք-պարապմունք, որի ընթացքում նաեւ ուսուցանվել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման…
Անակնկալ ստուգումներ զորամասում
Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հուլիսի 5-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում իրականացվել են անակնկալ ստուգումներ։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ ՊՆ-ն ներկայացրել է զինթոշակառուների բնակարան ստանալու կարգը Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել «Զորամասի հրամանատար, գնդապետ Գ․ Մարտիրոսյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբը ստուգել է մարտական հերթապահության…
Անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ
Հրաձգային զենքի տիրապետման հմտությունների ամրապնդման նպատակով զորամիավորումներում հունիսի 8-ից 9-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Մինչ հրաձգության անցնելը՝ անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողներին առաջադրված կրակային խնդիրների կատարման և հաստիքային զենքից կրակի վարման կարողությունները։
ԶՈՒ ԳՇ պետը ստուգել է 4-րդ և 5-րդ զորամիավորումների սահմանագոտու իրավիճակը
ՊՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։ Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ Գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի,…
5-րդ զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին մարտական հերթապահության կազմակերպման գործընթացն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Արձանագրվել է, որ հենակետերն ապահովված են մարտական հերթապահության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով, մշտադիտարկվում են հակառակորդի գործողությունները, խստագույնս պահպանվում են հերթապահության կրման անվտանգության կանոնները։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին և դիրքերի…
Զորամիավորումներում ընթանում են զորակոչի նախապատրաստական աշխատանքներ
2019թ. ամառային զորակոչը և պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրումը պատշաճ կազմակերպելու նպատակով զորամիավորումների ուսումնական ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ հունիսի 18-ից 19-ը անցկացվել են նորակոչիկների ընդունման, հանդերձանքի տրամադրման և հետագա ծառայության նախապատրաստման հրահանգչամեթոդական պարապմունքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Բանակում անցկացվել են հատուկ պատրաստության պարապմունքներ
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ զորամիավորումներից մեկի ենթակա զորամասերի հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումներում անցկացվել են հատուկ պատրաստության պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Պարապմունքների նպատակն էր մարտավարական տարբեր իրավիճակներում զինծառայողների հմտությունները զարգացնել, ստեղծված իրադրությունում առաջադրված մարտական խնդիրների կատարումն առավել արդյունավետ դարձնել, ինչպես նաև ստուգել զինծառայողների պատրաստվածության մակարդակը:









