զորամիավորւոմ
Մարտական հերթափոխ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հունիսի 25-ին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 25-ին իրականացվել է մարտական հերթափոխ։ Այդ կապակցությամբ ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները ստուգել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել զինծառայողներին մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ»:…

