Զորավարժության
Ռազմավարական զորավարժության պլանի համաձայն՝ 1-ին զորամիավորման շտաբը նախապատրաստվել է պաշտպանությունից հակահարձակման անցնելու ակտիվ մարտական գործողությունների։ Պայմանական մարտական գործողությունների իրականացման շրջանում անցկացվել է տեղազննում, ճշգրտվել են ստորաբաժանումների տեղակայման վայրերը և բնագծերը: Մարտական գործողություններին նախապատրաստվելու և պաշտպանությունն ուժեղացնելու համար զորամիավորման հրամանատարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։