զորմաս
Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում…
Մասնագիտական մարզումներ զորամասերից մեկում
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ N զորամասում անցկացվել են ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի մասնագիտական մարզումներ։ Ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև տարբեր իրավիճակներում ՌՔԿՊ միջոցառումների պլանավորման և կազմակերպման գործընթացը։
Հրամանատարական հավաքներ զորամասերից մեկում
Օգոստոսի 9-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը և հայտնում է, որ մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով 5-րդ զորամիավորումում նորանշանակ կրտսեր հրամկազմի մասնակցությամբ անցկացվել են հավաքներ։ «Անխախտ եղբայրություն-2021»․ ՀԱՊԿ համատեղ զորավարժությանը կմասնակցի նաև Հայաստանը Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի. ՊՆ Նշվում է, որ զինծառայողներին ներկայացվել է մարտական պատրաստության գործընթացը,…
Արտ Լանչը ՊՆ զորամասերից 2֊ում ճաշարանների շահագործում սկսեց. Բակուր Մելքոնյան
Արտ Լանչ սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է. «Պատիվ ունեմ: Մի քանի օր առաջ Արտ Լանչը սկսեց ՊՆ զորամասերից 2֊ում ճաշարանների շահագործումը: Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ արածդ պարզապես բիզնես չէ՜, երբ հացդ զինվորն է ուտելու: Սա մեր համար պատվի խնդիր է: Մտածում էի վերադառնամ, նոր գրեմ այս մասին, բայց…