զրահապատ մեքենա
Թշնամին, կիրառելով զրահապատ տեխնիկա, հարձակման փորձ է ձեռնարկել
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ, հայտնում են Պաշտպանության բանակից։ ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 խփված զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո: https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3831555606876781?__cft__%5B0%5D=AZVW7a_1x19IGxM2yIeRTUwkrnE0t6qY18n15GB1Vv6SJxW8aGgdyNQIuhHlRT5o3LQ71026ftyZ-ow1eB3vd1fw-2wrufoeRN8ToluDDVt4umaINGstVP6UgUaraJALt6zAU2b6Hj_CReo8fidnm9gE&__tn__=%2CO%2CP-R
Volvo-ն զրահապատ մեքենաներ կարտադրի
Volvo Cars ընկերությունը սկսում է ХС90 մոդելի երկու զրահապատ մոդիֆիկացիաների արտադրությունը։ Դրանք կունենան գերամուր 10 միլիմետրանոց պողպատե հենք և 50 միլիմետր հաստությամբ զրահապատ ապակի։ Ավտոարտադրողն այսպես պատրաստվում է պատասխանել մեքենաների՝ վերջին ժամանակներս ավելացած զրահապատ պահանջարկին «պաշտպանության կարիք ունեցող մարդկանց համար», ասվում է չորեքշաբթի հրապարակված ընկերության մամլո ամփոփագրում: Այս մասին տեղեկացնում է TACC-ը։ Զրահապատ մոդելը պահանջում…


