Էդգար Պենյա Պառա
Ընդլայնված կազմով հանդիպել են ԱԳՆ նախարարն ու Սուրբ Աթոռի ներկայացուցիչը
Երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ՝ Էդգար Պենյա Պառան։ Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ խոսնակի Facebook-ի էջից։

