Էդիթ Պրինտ
Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանը նույնպես կներկայանա
2019 թվականի սեպտեմբերի 4-8-ը Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին` նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել մեր երկրի գրահրատարակչական արտադրանքը: Ինչպես նաև համագործակցության հարթակ ստեղծել հայաստանյան և արտերկրի հրատարակչությունների, գրական գործակալությունների, թարգմանիչների և գրողների համար: ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսին…
Ռեմարկի գործերի հայերեն թարգմանությունների շնորհանդես Դիլիջանի միջազգային դպրոցում
Դիլիջանի միջազգային դպրոցում (United World College Dilijan) կայացել է 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի երեք վեպերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Մասնավորապես, ներկայացվել են «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա» գործերը, որոնք հայերեն են թարգմանվել բնագրից՝ գերմաներենից: Գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Վանուհի Բաղմանյանը: Գրքերի շնորհանդես-քննարկմանը մասնակցել…



