Էդիսոն Կավանի
Կավանիի և Մբապեի վնասվածքները ստիպել են ՊՍԺ-ին բանակցություններ սկսել Յուվեի հետ
Էդիսոն Կավանիի ու Կիլիան Մբապեի վնասվածքներն անհանգստացրել են ՊՍԺ-ի ղեկավարությանը ու այս առիթով նրանք մտադիր են կարճ ժամանակահատվածում ակումբ հրավիրել «Յուվենտուսի» ռմբարկուին․ խոսքը Մարիո Մանջուկիչի մասին է։ Ֆրանսիական ակումբին անհանգստացնում է նաև Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը ու ստիպում նրանց շտապել։ Մանջուկիչը պետք է համալրի հարձակման գիծը։ Ըստ լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքի՝ ՊՍԺ-ն արդեն…
Լիգա 1. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց Նիմին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆրանսիայի Լիգա-1-ում առաջին տուրի ավարտին ՊՍԺ-ն մրցակցեց «Նիմի» հետ: Խաղն ավարտվեց 3-0 հաշվով՝ ՊՍԺ-ի հաղթանակով: Էդիսոն Կավանին հանդիպման 24-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Խաղի երկրորդ կեսում գոլերի հեղինակ դարձան Կիլիան Մբապեն և Անխել Դի Մարիան: https://www.youtube.com/watch?v=0t3umeCFk-w
Կավանիի շեղ հարվածը մարզման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել համացանցում: Կավանին ՊՍԺ-ի մարզման ընթացքում բավականին շեղ հարված է կատարել։
Ի՞նչ կանի ՊՍԺ-ն, եթե Նեյմարը կամ Կավանին հեռանան ակումբից
France Football-ի հաղորդմամբ՝ Եթե Նեյմարը կամ Էդիսոն Կավանին հեռանան ակումբից, թիմը նոր տրանսֆեր կիրականացնի։ Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը հետաքրքրված է «Լիլի» հարձակվոդ Նիկոլիա Պեպեի ծառայություններով, որ Լիգա 1-ի ռմբարկուների ցանկում ցանկում երկրորդն է՝ 22 գոլով։
Երջանիկ եմ Փարիզում. Կավանի
Էդիսոն Կավանին խոսել է ՊՍԺ-ում իր ապագայի մասին. «Այս պահին ես երկկողմանի համաձայնություն ունեմ ակումբի հետ: Ամեն ինչ լավ է այստեղ, և ես երջանիկ եմ Փարիզում: Իհարկե, ֆուտբոլում կանխատեսումներ անել չես կարող»,- Կավանիի խոսքը մեջբերում է Goal-ը: Հավելենք, որ Կավանիի ու ՊՍԺ-ի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: