Էդուար Ֆիլիպ
Հրաժարական է տվել Ֆրանսիայի վարչապետը
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հուլիսի 3-ին պաշտոնաթողության վերաբերյալ խնդրագիր է ներակյացրել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ինչպես հայտնում է Ելիսեյան պալատը՝ Մակրոնն այն ընդունել է։ Պալատի տարածած հայտարարության մեծ ասվում է նաև, որ կառավարության բոլոր անդամները կվարեն բոլոր գործերը՝ մինչև նոր նախարարների կաբինետի ձևավորումը։
Ֆրանսիայի վարչապետը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ «Մեկ անգամ ևս ցանկանում եմ Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, ովքեր անխոնջ կերպով պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի սպանությունը»: Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ https://www.facebook.com/ambassadearmenie/photos/a.451166374946132/2981702331892511/?type=3&__xts__%5B0%5D=68.ARDqJN4YYFG1KqS1XhMa-6bLqHuBWtUMEoKp5V6X2uaIAyB-lMw8t2X9ngGuh1rCLdDY65F_JClc5t2K8yR3PMesG-0DqJkYlHFpb7cOSvAK8dWgI8g3IczRdzs9idEuQTP9shBBHuQ1K2lJQn91Z1bGzh8z-v2_5hgDBq6ozu8yNSplnKqIWN7XjzlbjXkrxrLu5ABa-nwYIlopMmu8m95UokOum2onhJeEjkLWsu2WrdMr0A5EUZpE7Kr6JJNPdOEzd5Uch0_XKzRNZR8-Y4RBqakXbBxBrZ1NCbsPE0J8bRkKYYzObgjdEtbtg4asS5uUXOHRsh76cEvgPIUSIE2GuA&__tn__=-R
Ֆրանսիայի իշխանությունները վճռական են նոր օրենքի հարցում՝ չնայած բողոքի ալիքին
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են ավարտին հասցնել կառավարության նախաձեռնած կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, որոնք դարձել էին երկրում բողոքի ակցիաների պատճառ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում: «Ես լի եմ բարեփոխումներն ավարտին հասցնելու վճռականությամբ և մեծ ցանկություն ունեմ դա անելու՝ հարգելով մարդկանց և արձագանքելով նրանց մտահոգություններին»,-ասել է Ֆրանսիայի վարչապետը:…
Բարսելոնան չի վաճառի Կոուտինյոյի տրանսֆերը․ Ջուրաբչիան
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալ Կիա Ջուրաբչիանը նշել է, որ կիսապաշտպանի թեմայով զրուցել է կատալոնական ակումբի ներկայացուցչի հետ։ Ջուրաբչիանի խոսքերը փոխանցում է RMC Sport-ը։ «Մի քանի օր առաջ զրուցել եմ «Բարսելոնա»-ի մարզական տնօրենի հետ: Նա ինձ հավաստիացրեց, որ ակումբը մտադրություն չունի այս ամռանը վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը», – ասել է գործակալը։
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման մրցույթ է հայտարարվել
Ֆրանսիան հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման մրցույթ է հայտարարել: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ մրցույթին կարող են մասնակցել ամբողջ աշխարհի ճարտարապետները: Ըստ վարչապետի՝ նոր աշտարակը պետք է համահունչ լինի նոր տեխնոլոգիաներին և ժամանակի ոգուն, գրում է BBC-ին: 93 մետրանոց աշտարակը կառուցվել էր XIX դարում, նրա կառուցումը 23 տարի է տևել: Աշտարակի…
Աստվածամոր տաճարի հրդեհից փրկված արվեստի գործերը կպահվեն Լուվրում
Փարիզի Աստվածամոր տաճարի՝ կրակի ճիրաններից փրկված արվեստի ստեղծագործությունները փոխադրվել են Լուվրի թանգարան, որտեղ կանցկացվի դրանց վերականգնումը: Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը: Նախարարների խորհրդի՝ ապրիլի 17-ին կայացած նիստի արդյունքներըի ամփոփման ժամանակ նախարարների կաբինետի ղեկավարը նշել Է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում Է Քրիստոսի Փշե պսակին, Սուրբ Լյուդովիկոսի պատմուճանին: «Այն բանից հետո, երբ դրանք տեղափոխվել…