էլեկտրագնացքներ
Օգոստոսի 23-ից «Հարավկովկասյան երկաթուղի»-ից հայտնել են, որ Երևան-Երասխ-Երևան երթուղին սպասարկելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ԷՊ2Դ նոր տիպի չորս էլեկտրագնացքներից մեկը: Այն կփոխարինի հին ԷՌ-2 էլեկտրագնացքին: Երևանից էլեկտրագնացքը մեկնում է ամեն օր, ժամը 19:00 -ին, Երասխից` 6:30-ին: «Հարավկովկասյան երկաթուղի»-ից նշել են, որ ուղեվարձը փոքր-ինչ թանկացել է: Երևանից Զոդ կայարան տոմսի գինը բարձրացել է մինչև 350 դրամ…
Տեխնիկական խնդիրների պատճառով ապրիլի 5-ին` ժամը 09:40-ին, Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացք չվերթը չեղարկվում է: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից: Իսկ Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Գյումրիից 09:05-ին, 17:10-ին, Երևանից` 17:15-ին, աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ է մնում նաև արագընթաց էլեկտրագնացքների` ապրիլի 6-7-ի չվացուցակը: