էլեկտրոնային երաժիշտներ
Տիեզերագնացը երաժշտական ելույթ կունենա երկրի ուղեծրից
Իտալացի տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն օգոստոսի 13-ին երկրի ուղեծրից ելույթ կունենա էլեկտրոնային երաժիշտների սիրահարների համար, հաղորդում է Եվրոպական տիեզերական գործակալությունը։ Նշվում է, որ համերգը կկայանա երեքշաբթի՝ BigCityBeats World Club Dome Cruise Edition տիեզերական թեմատիկ շարքի շրջանակում, Իբիցայում։ Տիեզերագնացը ելույթ նկունենա Columbus մոդուլից, Միջազգային տիեզերակայանում։

