էկոլոգիական վիճակ
Սևանի ջրի կանաչ գույնը կվերանա. Շրջակա միջավայրի նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին։…