Էմմերսոն Մնանգագվա
Զիմբաբվեում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 170 մարդ վիրավորվել է
Զիմբաբվեի Հանուն Մարդու Իրավունքների Ասոցիացիան (ZADHR) տեղեկացնում է, որ երկուշաբթիից երկրում սկսված բողոքի ցույցերի ժամանակ 172 մարդ է վիրավորվել, որոնցից 68-ը ստացել է հրազենային վնասվածքներ, հայտնում է ZimEye հրատարակությունը: Բնակչության դժգոհության աճի պատճառը նախորդ շաբաթ նախագահ Էմմերսոն Մնանգագվայի կողմից հայտարարված վառելիքի գների 200 տոկոսանոց աճն է:

