Էյպե
«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն նոր պաշտոն է ստացել լոնդոնյան ակումբում: Այս մասին տեղեկանում ենք Չելսիի պաշտոնական կայքը: Նշվում է, որ ֆրանսիացին պաշտոն է ստացել ու հետևելու է ակումբի՝ վարձակալական հիմունքներով հանդես եկող խաղացողների կարիերայի հետագա ընթացքին: Նա պետք է համապատասխան հաշվետվություններ կազմի ու ներկայացնի ղեկավարությանը: Նրա պարտականություններից է լինելու նաև ակադեմիայի որոշ սաներին հետևելը:…