էներգամատակարարում
ԵՄ-ում աշխատում են կայուն էներգամատակարարման ապահովման վրա. Մարկ Ռյուտե
ԵՄ-ղեկավարներն աշխատում են Եվրոպայում կայուն և հասանելի էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում է գազի ավելի ցածր գներ: Այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտնել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն: Հոկտեմբերի 7-ին Պրահայում անցկացվում է ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու է էներգետիկական ճգնաժամը. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պատրաստվում է քննարկել գազի գների սահմանափակումներ մտցնելու մասին…
Արցախի էներգամատակարարումը ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-14:00-ը, կդադարեցվի
«Արցախէներգո» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 110 կՎ «Շինուհայր» օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-14:00-ն, կդադարեցվի Արցախի Հանրապետության էներգամատակարարումը: «Հայցում ենք ներողամտություն և վստահեցնում, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հալեպի նահանգի՝ հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ը անցել է Սիրիայի կառավարական ուժերին
Սիրիայում կառավարական ուժերի վերահսկողության տակ է անցել Թիշրինի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը (Հալեպի նահանգ): Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սիրիայում ՌԴ-ի զինված ուժերի զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչովը, փոխացնում է TACC-ը: Նոյեմբերի 18-ից ռուսական ռազմական ոստիկանությունը կսկսի պարեկել ռազմավարական տեսակետից այդ կարևոր օբյեկտի շրջակա տարածքը: Այս պահին կայանն էեկտրաէներգիա է մատակարարում Ռաքայի և Հալեպի…
Մինչև հուլիսի 24-ը Ձորափի փողոցում երթևեկը կկազմակերպվի էներգամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքներին զուգահեռ
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է. Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի Ձորափի փողոցի հհ.40, 70/1, 70/2, 72, նույն փողոցի Ուրուգվայի հրապարակում և Պարոնյան փողոց հ.40 հասցեների էներգամատակարարման հանգույցի արդիականացման նպատակով հունիսի 25-ից մինչև հուլիսի 24-ը տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Չինաստանը պատրաստ է օգնել Վենեսուելային
Չինաստանը պարաստ է օգնել Վենեսուելային էներգամատակարարումը վերականգնելու հարցում: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը։ Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մտադիր է օգնության համար դիմել Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին ու Կուբային, ինչպես նաև ՄԱԿ-ին, որպեսզի նրանք աջակցեն երկրի էներգհամակարգի վրա հարձակման հետաքննությանը: «Չինաստանը պատրաստ է Վենեսուելային տեխնիկական օգնություն…