էջ

  • Հայազգի ամերիկաբնակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայերին վերաբերվող հերթական հրապարակումն է կատարել իր Instagram-ի էջի պատմություններ բաժնում։ Նա տեղադրել է տարեդարձի առթիվ ստացած բլուզներից, որոնց վրա գրված է․ «Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտն ուղղակի բերել է»։

    Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտն ուղղակի բերել է․ Քարդաշյան
  • Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ Արծրուն Հովհաննիսյանի անունով բացվել է հերթական կեղծ էջը։ Իրական՝ https://www.facebook.com/arcrun Կեղծ՝ https://bit.ly/2Hl9pBA Արգելափակման կարգը ստորև՝ https://infocheck.am/am/posts/466 https://www.facebook.com/infocheck.am/photos/a.324555398172486/671238150170874/

    Արծրուն Հովհհանիսյանի անունով կեղծ էջ է բացվել
  • Facebook սոցիալական ցանցում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել և Նախարարության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը: «Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջին կամ «Արդարադատության նախարարություն» ֆեյսբուքյան էջին»,-գրել է նա: https://www.facebook.com/lusine.martirosyan.14/posts/3067555006589196

    Facebook-ի «Սահմանադրական բարեփոխումներ» էջը առնչություն չունի Արդարադատության նախարարության հետ․ խոսնակ
  • ՀՀ ԱԱԾ-ն Facebook-ում էջ է գործարկել, որի գլխավոր հրապարակման մեջ գրված է․ «Հարգելի օգտատեր, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Այսուհետև ԱԱԾ ֆեյսբուքյան էջի միջոցով կարող եք հետևել ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի գործունեությանը, ծառայության պաշտոնական լրահոսին, գտնել հետաքրքիր պատմություններ հայ հետախույզների, նրանց գործունեության, ԱԱԾ թանգարանում առկա բացառիկ պատմական նմուշների…

    ԱԱԾ-ն Facebook-ում էջ է գործարկել
  • Twitter սոցիալական ցանցում հայտնվել է Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկու էջը: @v__zelenskyi էջի առաջին թվիթը շնորհակալական է՝ ընտրություններում աջակցության համար: Թվիթը գրված է ռուսերեն և ուկրաիներեն: Սակայն դեռևս հայտնի չէ` այն պաշտոնական է, թե ոչ:

    Twitter-ում է հայտնվել զելենսկու էջը