Էտնա
Հոկտեմբերի 18-ին Էտնա հրաբխի նոր ժայթքում է գրանցվել, որն ուղեկցվել է սեյսմիկ ակտիվության զգալի ուժեղացմամբ։ Այս մասին հայտնել են Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները։ Գիտնականների տվյալներով՝ 3,3 մագնիտուդով երկրաշարժը ժամը 03:06-ին (Երևանի ժամանակով 05:06-ին) տեղի է ունեցել իտալական Սիցիլիա կղզու արևելյան ափի Կատանիայի նահանգում: Ավելի ուշ հրաբխագետները գրանցել են Էտնայի հերթական ժայթքումը:…