էրիկ ալեքսանյան
Կալանավորվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։ Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն էր տվել Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել անձեռնմխելիությունից: Դատավորը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար: Ավելի ուշ դատարանի որոշմամբ կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Նա…
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել են
ԲԴԽ-ն այս պահին քննարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու կալանավորելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ։ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ…
Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել
Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել 2021 թ-ի սեպտեմբերի 25-ին ժամը՝ 12:30-ին: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Միրզոյանի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման կարևորությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ) Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Առուշանյանի կալանքը գրավով փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այժմ գտնվում է կալանքի տակ։ Նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան Առուշանյանի պաշտպանական կողմը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշել է, որ միջնորդությունը քննությունը կսկսվի սեպտեմբերի 10-ին՝ 10։00-ին։ Փաստաբանը գրել է, որ դատավարության այս փուլում առկա են բոլոր նախադրյալները՝ Առուշանյանին կալանքից…
Գարեգին Բ-ն այցելել է Արմեն Չարչյանին
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին: «Հանդիպումը տևել է մեկ ժամ, ես ներկա եմ եղել այս հանդիպմանը»,-նշել է պաշտպանը։ Արմեն Չարչյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պատգամավորի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար: Այս մասին «Երկիր Մեդիա»-ին հայտնել…
Արմեն Գևորգյանի փաստաբանը ՍԴ դիմելու միջնորդություն է ներկայացրել
Օգոստոսի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով քննության ժամանակ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է Արմեն Գևորգյանի հանդեպ քրեական հետապնդումը շարունակելու անհնարինությունը քննարկելու մասին: Դատավոր Աննա Դանիբեկյանը նշել է, որ դատարանը կսպասի ՍԴ որոշմանը և չի քննարկի հարցը։ Ալեքսանյանի խոսքով, եթե դատարանը դա չի դիտարկում սեփական նախաձեռնությամբ, ապա նա պատրաստ է…
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց.
Օգոստոսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայում ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս Արմեն Գևորգյանը չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ պատգամավորը ԱԺ-ում նիստի է: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նաև տեղեկացրել է, որ Արմեն Գևորգյանը, «Հայաստան» խմբակցության որոշմամբ, առաջադրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական…
Առուշանյանի կալանավորման հարցի որոշումը վերաքննիչը կհրապարակի օգոստոսի 5-ին
Գորիս քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի 05.08.2021թ-ին, ժամը՝ 12:00-ին։ Մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ-ի 9 պաշտոնատար անձի․ ՀՔԾ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձի դեպքի մասին «Կարծում եմ ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, սակայն մենք չենք…
Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով քննությունը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։ Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի,…
Վերաքննիչը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը. պաշտպան
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ 10.12.2019թ. որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, որոշել է՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը բավարարել, թիվ ԵԴ/0749/11/10 գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի…
Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել դուրս գալ երկրից․ փաստաբան
Իրավապահները երեկ արգելել են Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Արմեն Գևորգյանին դուրս գալ երկրից։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։ Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր ասաց, որ Գևորգյանը երեք օրով պետք է մեկներ Ռուսաստան, ունեին առաջին ատյանի դատարանի թույլտվությունը, սակայն սահմանին տեղեկացել են, որ Գևորգյանի նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանված։…
Փաստաբանը՝ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ դատարանի որոշման մասին
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ սահմանը հատելն արգելելու վերաբերյալ ոստիկանության պարզաբանմանը: «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառաբանությամբ, որ առկա չի եղել վարույթ իրականացնող մարմնի պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն և մեջբերելով ՀՀ քր.…
Հայտնի է՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Aysor.am-ին ներկայացրել է Մարտի 1-ի գործով 4 մեղադրյալների վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման հիմքերը: Պարզվում է՝ դատավորը դիմելով Սահմանադրական դատարան, փորձել է պարզել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (այս հոդվածով է 4 նախկին պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքը) սահմանադրականության հարցը: Բացի այդ, դատավոր Դավիթ Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ…
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը
Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ դատականը նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպանական կողմը դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չի ստացել: «Մենք չենք ստացել բողոքի օրինակը և…
«Արմեն Գևորգյանը, մնալով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ»,- Արմեն Գևորգյանի պաշտպան
Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին: Նոր Նորքի նստավայրում կայացած դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Դատական նիստն ավարտվեց, միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և վաղը, ժամը 16:00-ին դատական ակտը կկայացվի, կհրապարակվի,…














