էրիկ գրիգորյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր Շրջակա Միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել ենք Նորք Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։ Բոլորդ հավանաբար տեղյակ եք, որ մինչ 90-ականներ այս տեղում սաղարթախիտ անտառ էր, որն էլ երևանցիները կոչում էին «Երևանի Թոքեր»։ Եվ ահա,…