Էրմես Պաստորինի
Ուրուգվայի Պայսանդու նահանգի Օրենսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը
Ուրուգվայի ամենամեծ նահանգներից մեկը՝ Պայսանդուն, ճանաչել է Արցախի անկախությունը։ Նիստի ընթացքում Օրենսդիր մարմնի նախագահ Էրմես Պաստորինին նշել է, որ ելնելով Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակից, պետք է ճանաչել Արցախի անկախությունը։ Այսպիսով՝ Օրենսդիր մարմնի 28 անդամները միաձայն կողմ են քվեարկել առաջարկին։

