ըմբիշ

  • Ցանկանում էի վնասվածքով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին. Արթուր Ալեքսանյան

    Ցանկանում էի վնասվածքով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին. Արթուր Ալեքսանյան

    Հունահռոմեական ոճի ըմբիշների համար ավարտվեց աշխարհի առաջնությունը։ Հայաստան ժամանելուց հետո աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը խոսել է իր մրցելույթների, վնասվածքի և առաջիկա անելիքների մասին։ «Ճիշտն ասած՝ մի քիչ հիասթափված եմ։ Շատ լավ մարզավիճակում էի։ Աշխարհի նախորդ առաջնություններում, որտեղ հաղթել եմ, այսքան լավ չեմ զգացել ինձ։ Բոլորն են տեսել, որ հաղթել եմ…

  • Վազգեն Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու շանսից. Ըմբշամարտի ԱԱ

    Վազգեն Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու շանսից. Ըմբշամարտի ԱԱ

    Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում այսօր պայքարը սկսել են ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի առաջին ներկայացուցիչն այստեղ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանն էր, որը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու շանսից: Մեր ըմբիշը որակավորման փուլում 5-3 հաշվով հաղթանակ էր տարել Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի նկատմամբ, սակայն 1/16 եզրափակչում պարտվեց Ճապոնիան ներկայացնող Տատուկո Օտոգուրոյին (0-6): Եթե…

  • Միհրան Հարությունյանը խեղդող հնարքով հաղթել է MMA երրորդ մենամարտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Միհրան Հարությունյանը խեղդող հնարքով հաղթել է MMA երրորդ մենամարտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    MMA-ում իր երրորդ մենամարտն անցկացրեց Ռիոյի oլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը: Մենամարտը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին Մոսկվայում՝ «Լուժնիկի» մարզապալատում։ Մեր ըմբիշը առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել ուզբեկ է Մուրատխան Սայտխանովին: Նշենք, որ այս մրցաշարում սա Հարությունյանի երրորդ հաղթանակն է։  

  • Գոհ եմ ցույց տված արդյունքիցս․ ըմբիշ Դավիթ Գևորգյան

    Գոհ եմ ցույց տված արդյունքիցս․ ըմբիշ Դավիթ Գևորգյան

    Հուլիսի 23-24-ը Վանաձորում կայացած Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի 24-րդ միջազգային մրցաշարում 74 կգ քաշային Դավիթ Գևորգյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Երիտասարդ հայ ըմբիշը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ սա իր 2-րդ մասնացկությունն է այս մրցաշարին. «Մրցակցությունը բարձր էր, քանի որ քաշս օլիմպիական է: Առաջին գոտեմարտս նորմալ անցկացրեցի, բայց մրցակիցս ուժեղ էր՝ պարտվեցի (Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովը…

  • Արթուր Ալեքսանյանը այս պահին որևէ առողջական խնդիր չունի. Լևոն Ջուլֆալակյան

    Արթուր Ալեքսանյանը այս պահին որևէ առողջական խնդիր չունի. Լևոն Ջուլֆալակյան

    Եվրոպական խաղերին մեկնող հունահռոմեական բոլոր ըմբիշները պատրաստ են առաջիկա ստուգատեսին։ Մնում է՝ հաջողությունը թիմի հետ լինի։ Այս մասին ասել է Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյաննը: Լևոն Ջուլֆալակյանը նաև նշել է, որ առաջատար ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրոպայի առաջնությունը, այս պահին որևէ առողջական խնդիր չունի․ «Ալեքսանյանն արդեն Ղազախստանում խոշոր…