ըմշամարտ
Վազգեն Թևանյանը պարգևատրվեց ոսկե մեդալով․ Հաջի Ալիևը ավելի ցածր դիրքում լսեց ՀՀ օրհներգը
Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ), Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և հաղթեց ՝ 9։1 հաշվով: Պարգևատրման արարողության ընթացքում հնչեց ՀՀ պետական օրհներգը և մեր ըմբիշը պարգևատրվեց ոսկե մեդալով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել էր ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիևը, ում սոցիալական ցանցերի էջերը միշտ ողողված էին հայատյաց գրառումներով: Հաջի Ալիևը ստիպված էր…
Արսեն Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար. Ըմբշամարտի աշխարհի գավաթ
Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակում է գերազանց ելույթները 57 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Արսեն Հարությունյանը մրցապայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 7-0 հաշվով հաղթել ռումինացի Ռազվան Մարիան Կովաչին: Այնուհետ 1/4 եզրափակչում Արսենը մրցել է ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի հետ և առավելության հասել 5-4 հաշվով: Արսենը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ…
Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում է. ըմբշամարտի աշխարհի գավաթ
Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը շարունակում է փայլուն ելույթները Մալխաս Ամոյանը: Սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին 6-0 հաշվով հաղթելուց հետո Ամոյանը 1/4 եզրափակչում 12-0 հաշվով հաղթել է մոլդովացի Վալենտին Պետիչին: Այս հաղթանակից հետո Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի թուրք ըմբիշ Չենգիզ Արսլանի հետ:



