Ընդունում

  • Պատրաստվում են օտարազգի կամավորների առաջին մեծ խմբի ընդունմանը․ Զելենսկի

    Պատրաստվում են օտարազգի կամավորների առաջին մեծ խմբի ընդունմանը․ Զելենսկի

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ 16000 օտարերկրյա կամավորներից առաջին խումբն այսօր մեկնում է երկիր։ «Արդեն պատրաստվում են օտարազգի կամավորների առաջին մեծ խմբի ընդունմանը»,- ասել է նա։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկիրը ամեն օր ավելի ու ավելի շատ զենք է ստանում արևմտյան գործընկերներից։

  • Չեխիայում բանաձև է ընդունվել, որով կոչ է արվում Ադրբեջանին՝ վերադարձնել գերիներին

    Չեխիայում բանաձև է ընդունվել, որով կոչ է արվում Ադրբեջանին՝ վերադարձնել գերիներին

    Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև։ Այս մասին տեղեկանում ենք Չեխիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ Ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին։ Միաժամանակ Կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝…

  • Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցման դիմում-հայտերի ընդունման գործընթացը

    Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցման դիմում-հայտերի ընդունման գործընթացը

    Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով` մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ժամը 18:00: Դիմորդները դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխել՝ մինչև գործերի ընդունման…

  • Չինաստանում հաստատվել է քաղաքացիական օրենսգրքի նախագիծը

    Չինաստանում հաստատվել է քաղաքացիական օրենսգրքի նախագիծը

    Այսօր` մայիսի 28-ին, Չինաստանանի ժողովրդավարական Հանրապետության մեջ առաջին անգամ հաստատվել է Քաղաքացիական օրենսգրքի նախագիծը: Հայտնենք, որ նախագիծը հաստատել է` երկրի գլխավոր օրենսդրական մարմինը` քվեարկության միջոցով: Քվեարկությանը մասնակցել է 2886 պատվիրակ, որոնցից 2879 կողմ է քվեարկել,  2-ը` դեմ և 5 մարդ ձեռնպահ է մնացել: Հայտնենք, որ ՉԺՀ-ում չորս անգամ փորձել են միասնականորեն քաղաքացիական օրենսգիրք ընդունել, սակայն…

  • Տասը պետական մրցանակ սահմանելու օրենքի նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

    Տասը պետական մրցանակ սահմանելու օրենքի նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

    ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը: Այն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այժմ ՀՀ պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կառավարության 2018 թ. դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և ՀՀ պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների…

  • Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ

    Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ

    ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը։ Արդյունքում՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ այն ընդունվեց։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, 3-ը մնացին ձեռնպահ, իսկ 13 հոգի չքվեարկեց։