ընտանիք
Ջորջ և Ամալ Քլունին բացահայտել են 10-ամյա ամուսնության գաղտնիքը. վեճեր չեն ունենում
Ջորջ Քլունին բացահայտել է, որ ինքը և Ամալը 10 տարվա ամուսնության ընթացքում երբեք վեճ չեն ունեցել: Իմացեք ավելին նրանց հարաբերությունների և ընտանեկան կյանքի մասին:
Ջեյսոն և Քայլի Քելսը ողջունում են իրենց չորրորդ դստերը՝ Ֆինլի Էննին
Ջեյսոն և Քայլի Քելսը հայտարարեցին իրենց չորրորդ դստեր՝ Ֆինլի Էննիի ծննդյան մասին, որը ծնվել է մարտի 30-ին։ Զույգը կիսվեց լուրերով Instagram-ում՝ սրտառուչ լուսանկարներով։
Ռեփեր Theophilus London-ն անհետ կորել է
Ռեփ-կատարող Theophilus London-ի հարազատները հայտնել են, որ նա անհետ կորել է։ Այդ մասին գրում է The Hollywood Reporter-ը։ Երաժշտի ընտանիքի՝ Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքին տված հայտարարության համաձայն, հուլիսից ի վեր նրանից տեղեկություն չունեն։ «Ուր էլ որ լինես, մեզ ինչ-որ ազդանշան ուղարկիր։ Ինչ էլ որ լինի, մենք կգանք քո հետեւից, տղա՛ս»,- սոցցանցերում գրել է նրա հայրը։…
Փիրս Բրոսնանը դատի է տվել իրեն և իր ընտանիքին հետապնդող կնոջը
Բրիտանացի դերասան Փիրս Բրոսնանը դատական հայց է ներկայացրել 55-ամյա կնոջ նկատմամբ, ով հետապնդել է կիրեն և իր ընտանիքին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հավելելով, որ դերասանը հայտնի է «Ջեյմս Բոնդ 007» ֆիլմում իր դերակատարմամբ: Դերասանն ասել է, որ կինը մի քանի անգամ եկել է իր տուն և խոսակցության բռնվել իր կնոջ և տղաների հետ:…
Վթար Գեղարքունիքում․ վիրավորները ընտանիքի անդամներ են
Այսօր, հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նորայր Գ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել է ձախակողմյան արգելապատնեշներին և, գխլիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդ Նորայն Գ․-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Աննա Մ․-ն…
Արցախում 377 ընտանիք բնակարան է ստացել
Արցախում 377 ընտանիք բնակարան է ստացել։ Այս մասին տեղեկացնում են Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի մամուլի ծառայությունից։ Որպես հաշվետու ժամանակահատված է դիտարկվել է 2021-ի նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիսը։ «377 նորակառույց բնակարաններ և բնակելի տներ են տրամադրվել զոհված անձանց ընտանիքներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, 5 և ավելի զավակներ ունեցող անձանց ընտանիքներին, տեղահանված…
Հայտնի է աշխարհի ամենաբարձրահասակ ընտանիքը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկյան ընտանիքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաբարձրահասակ ընտանիք։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ ընտանիքը բաղկացած է 5 անդամից՝ հայրը, մայրը, որդին ու 2 դուստրերը։ Նրանցից ամենաբարձրահասակը որդին է՝ 2,2 մետր հասակով, իսկ ամենացածրահասակը մայրն է՝ 1,9 մետր հասակով։ Ըստ աղբյուրի՝ Թրափ ընտանիքի երեխաներն իրենց հասակի հետևանքով դպրոցում և…
Վանոյի ընտանիքի անդամները դեմ են, որ նա հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը
Վանո Սիրադեղյանի ընտանիքի անդամները համաձայն չեն, որ վերջինս հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը։ Այս մասին նոյեմբերի 9-ին Facebook-ի իր էջում գրել է նրա դուստրը՝ Արփի Սիրադեղյանը։ Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին Տեսաֆիլմ՝ նվիրված Վանո Սիրադեղյանին․ Ձեռքդ ետ տար ցավի վրայից (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Վանոն պետության հիմնադիրներից է և որպես նշանավոր գրող, պետական և քաղաքական գործիչ ունի պատմական լիիրավ…
Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին
Հոկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյան այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին: Մամուլի ծառայությունը փոխանցում է. «Վարչապետը ցավակցություն է հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին»: Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին, որը հաստատել էին նրա որդին և կինը: Վանոյին հանցագործությունների շարանի մեջ…
ՏԿԵ նախարարը բնակարանի գնման վկայականներ է հանձնել ժամանակավոր կացարաններում բնակվող 12 ընտանիքի
Սեպտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Գնել Սանոսյանն այսօր բնակարանի գնման վկայականներ է հանձնել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող 12 ընտանիքի: «Ծրագիրն իրականացվում է 2019 թվականին Կառավարության կողմից ընդունված N 1666-Ն որոշման հիման վրա: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ (2,169,750.0հազ.) դրամ հատկացվել է ծրագրի…
Գրեթե հաշվի չի առնվում զորահավաքին կանչվողների ընտանեկան կարգավիճակը․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի զորահավաքային զորակոչին վերաբերվող մասին, որում, ըստ ՄԻՊ-ի, գրեթե հաշվի չի առնվում անձանց ընտանեկան կարգավիճակը։ Այս մասին ՄԻՊ-ը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։ Ադրբեջանցիները կրակ են բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը Պրոֆեսիոնալ մրցաձևի հաղթող է ճանաչվել «Օրենքը խիստ սահմանափակ…
Թուրքիայում տան մեջ սպանել են քուրդ ընտանիքի, հետո այրել տունը
Թուրքիայի Քոնիա նահանգում բնակվող քուրդ ընտանիքներից մեկը որոշ ժամանակ առաջ դիմել էր ոստիկանություն ու հայտնել, որ թուրք հարևանների կողմից ռասիստական հարձակումների են ենթարկվում։ Այս մասին հայտնում ե Hurriyet-ը։ Ըստ աղբյուրի՝ անհայտ անձինք մուտք են գործել այս նույն ընտանիքի տուն, գնդակահարել նրանց ու այրել տունը։ Հացնագործությունն իրականացնողները լքել են դեպքի վայրը։
Օկուպացված Ակնայում ադրբեջանցի ընտանիք է պայթել ականի վրա
Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնա (Աղդամ) այցելած ադրբեջանցիների ընտանիքի անդամները պայթել են ականի վրա։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վիրավորներին օգնության հասած ադրբեջանցին ևս պայթել է ականի վրա։ Այս մասին հայտնում է Infoteka24-ը։ «Ականներն ամենուր են, ոտքդ ուր դնում ես՝ ականներ են։ Ցանկանում էինք օգնել վիրավորներին, սակայն մենք էլ ենք պայթել ականի վրա»,- Trend-ի հետ զրույցում պատմել է…
Արցախ է վերադարձել ևս 54 ընտանիք
2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել են 54 ընտանիքներ (թվով 271 մարդ), իսկ վերաբնակեցման համար կազմակերպվել է 9 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 56 ընտանիքների գլխավորները, և որոնց արդյունքում, 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը…