Ընտրություն
Հովհաննես Խաչատրյանը՝ ԿԲ նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ ընտրվեց Հովհաննես Խաչատրյանը։ Նրա ընտրությունը կայացավ այսօր՝ հունվարի 19-ին՝ Ազգային ժողովում՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Խաչատրյանի օգտին քվեարկեց 70 պատգամավոր, դեմ` 5: Նշենք, որ Խաչատրյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Նա աշխատել է ԿԲ-ի վիճակագրության վարչությունում, ինչպես նաև հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ։
Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ԵՊՀ ռեկտորը
Երևանի պետական համալսարանի հոգեբարձուների խորհուրդը ԵՊՀ-ի ռեկտոր ընտրեց Հովհաննես Հովհաննիսյանին, ով մինչ սա զբաղեցնում էր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Իր ընտրվելու մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ փակ քվեարկություն է տեղի ունեցել, որի արդյունքում՝ 19 կողմ ու 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ռեկտոր է ընտրվել ինքը։
Կայացավ Բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունը
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգեբարձուների խորհրդի նիստում կայացավ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի փակ գաղտնի քվեարկությամբ ընտրությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊԲՀ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ քվեարկությամբ միաձայն ռեկտոր վերընտրվեց Արմեն Մուրադյանը։ Նշենք, որ Մուրադյանը Բժշկական համալսարանի ռեկտորն է 2016 թվականից։
Ե՞րբ հայտնի կդառնա ԵՊՀ ռեկտորի անունը
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին։ Այս մասին տեղական ԶԼՄ-ներին հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը։ Նա հայտնել է, որ ռեկտորի պաշտոնում առաջադրված է ԵՊՀ ռեկտորի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և ևս մեկ անձ` կարգի խախտմամբ։ Ըստ խոսնակի, ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեռ պետք է որոշի՝ դիտարկելո՞ւ է երկրորդ…
14-րդ անգամ էլ չստացվեց․ Ղազինյանը նորից չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այսօր՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Արդեն 14-րդ անգամ այս պաշտոնում ընդդիմությունն առաջադրում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Թեկնածուին ներկայացնելուց հետո ընդդիմության ներկայացուցիչները լքեցին նիստերի դահլիճը։ Իշխանության ներկայացուցիչներն էլ 14-րդ անգամ դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանն ու նա չընտրվեց։
Պետք է վերջ տալ ողբի և պարտության քարոզին․ Բարսեղյան
Հասարակական գործիչ, հրապարակախոս Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում վերլուծել է ներքաղաքական իրավիճակը, խոսել իշխանության և ընդդիմության վարքից, հասարակական տրամադրություններից ու նշել, որ պետք է վերջ տալ ողբի ու պարտության քարոզին։ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում․ ԱԳՆ Ալեն Սիմոնյանը Փարիզում հյուրընկալվել է Ֆրանսիայի Սենատի նախագահին «Պարտությունը ծանր բան է բարոյահոգբանական, սոցիալական, ժողովրդագրական, ներքաղաքական, ռազմաքաղաքական…
Ովքե՞ր են գլխավորելու ՔՊ-ի ցուցակները՝ Իջևանում, Ստեփանավանում և Կապանում
Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 14-ին սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է, թե ովքեր են գլխավորելու քաղաքական ուժի համամասնական ցուցակները՝ Իջևանում, Ստեփանավանում և Կապանում։ Այսպիսով՝ Իջևանում՝ Արթուր Ճաղարյան, Ստեփանավանում՝ Արմեն Գրիգորյան, Կապանում՝ Դավիթ Դանիելյան։ Այս մասին կուսակցությունը գրել է Facebook-ի իր էջում։
Վրաստանի մի քանի քաղաքներում ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա
Վրաստանի հինգ ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումում, Քութայիսում և Փոթիում, քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա։ Դա պայմանավորված է նրանով, որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ առաջին փուլում հաղթելու համար: Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 2 -ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. բնակիչներն ընտրեցին քաղաքապետներ և տեղակալներ: Քաղաքապետի ընտրություններում հաղթող է համարվում…
Սա ընտրություն է անցյալի և ապագայի միջև. Գախարիա
Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Գիորգի Գախարիան ասել է, որ ընտրությունները խիստ սկզբունքային են, դա ընտրություն է անցյալի և ապագայի միջև: «Այսօր ակնհայտ է, հատկապես վերջին մեկ ամսից հետո, որ մենք ՝ Վրաստանի բոլոր քաղաքացիներս, ընտրություն ենք կատարում անցյալի և ապագայի, նորացման և անցյալի միջև: Այս երկու ուժերը, միմյանց տարիներ շարունակ կերակրելուց բացի, մեզ քարշ են տալիս…
ՌԴ ընտրությունների հետ կապված Հայաստանում 6 ընտրատեղամաս է ստեղծվել․ Կոպիրկին
Լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը անդրադառնալով նրան, որ ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները անցկացվում են նաև Հայաստանում նշել է, որ, ընդհանուր առմամբ. Հայաստանում ստեղծվել է 6 ընտրատեղամաս՝ ՌԴ դեսպանատանը, «Էրեբունի» օդանավակայանում և Գյումրիում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։ «Քվեարկությունը բնականոն ընթանում է։ Ռուսաստանի օրենսդրության…
ՀՀ փաստաբանների պալատում նոր նախագահ են ընտրում
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում առաջադրված է 2 թեկնածու՝ Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը: Ընտրությանը մասնակցում են 2352 փաստաբաններ, որոնք իրավունք ունեն մասնակցել քվեարկությանը ժամը 9:30-ից մինչև 17:30-ը։ Քվեարկության արդյունքների հաշվարկը սկսվելու է անմիջապես քվեարկությունից հետո; Նշենք, որ ներկայից նախագահն Արա Զորաբյանն է, ով նախագահում է 2013 թվականից։
Սպայական ուսադիրներ՝ ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում վիճակահանության սկզբունքով տեղի է ունեցել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների զինվորական պատրաստության դասընթացներում ընդգրկված և 2020/2021 ուսումնական տարում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած, ԶՈՒ զորակոչված երիտասարդների ծառայության վայրի ընտրության և համապատասխան սպայական պաշտոնների նշանակման գործընթացը։ Շնորհավորելով…
Հայտնի է՝ երբ Ստեփանավանում, Կապանում և Իջևանում տեղի կունենան ՏԻՄ ընտրությունները
Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների ավագանիների ընտրություններ նշանակելու, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելու մասին»: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ վերոնշյալ 3 համայնքում ՏԻՄ ընտրություններն առաջարկվում է նշանակել…
Ավստրիայի կանցլերը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, պարոն վարչապետ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ադրբեջանցիները կրակ են բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը Պրոֆեսիոնալ մրցաձևի հաղթող է ճանաչվել 2021 թ․ սեպտեմբերի 21-ին…
Հայաստան և Պատիվ ունեմ խմբակցությունները դիմել են ՍԴ
«Հայաստան» դաշինքը հայտնում է, որ այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։ ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:















