թավջութակահար
Երևանում ելույթ կունենա լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, հոկտեմբերի 8-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ կունենա լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին։ Համերգային ծրագրում կհնչեն՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով՝ Սյուիտ «Ոսկեաքաղաղը» օպերայից հատվածներ, Օտտորինո Ռեսպիգի՝ Ադաջո վարիացիաներ թավջութակի և նվագախմբի համար, Պյոտր Չայկովսկի՝ վարիացիաներ Ռոկոկո թեմայով թավջութակի և նվագախմբի համար։ «Արմենիա»…
Երևանում ելույթ կունենա թավջութակահար Սթիվեն Իսերլիսը
Մեծ ճանաչում վայելող բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի ելույթներ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի ու դիրիժորների հետ և մենակատարումներով հանդես է գալիս խոշոր երաժշտական կենտրոններում: Սթիվեն Իսերլիսը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա հոկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ համերգը կղեկավարի…
Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ
Ս. թ. մարտի 20-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը նվիրված է ՀԱՖՆ-ի հիմնադիր դիրիժոր Արշակ Ադամյանի ծննդյան 135-ամյակին: Նարեկ Հախնազարյանը կկատարի Էդվարդ Էլգարի հայտնի Թավջութակի կոնցերտը, որը կոմպոզիտորի ուշ շրջանի գլուխգործոցն է: Հախնազարյանը կնվագի Ջոզեֆ Գվարներիի՝ 1707 թվականին կերտած թավջութակով և Տուրտի, Ռոլանդի աղեղներով: Երկրորդ բաժնում…



