թբիլիսիի քաղաքապետ
Թբիլիսիում աղբարկղերը փողոցներից կտեղափոխվեն ստորգետնյա անցումներ
Թբիլիսիում աղբարկղերը փողոցներից կտեղափոխվեն ստորգետնյա անցումներ։ Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է Թբիլիսիիքաղաքային նիստում: Նա նշել է, որ փողոցներում աղբարկղերը գեղեցիկ չեն, ուստի կարելի է փոխել քաղաքի արտաքին տեսքը: «Առաջիկայում կմեկնարկի Ճավճավաձեի փողոցի հիմնանորոգումը, այս պահին այնտեղ վիճակը վթարային է, հատկապես ստորգետնյա անցումների հատվածը»,- ասել է Կալաձեն:
Թբիլիսիում մետրոյի նոր կայարաններ կկառուցվեն
Թբիլիսիում մետրոյի 8 նոր կայարան կկառուցվի, ինչպես նաև Սամգորի կայարանից օդանավակայանի ուղղությամբ վերգետնյա մետրո կգործի։ Aliq.ge-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել նախկինում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։


