Թենիսիտ
Նադալը կարժանանա թագավորական շքանշանի
Աշխարհահռչակ թենիսիստ Ռաֆայել Նադալին Իսպանիայի կառավարությունը որոշել է արժանացնել թագավորական շքանշանին։ Այս մասին հայտնում է AS-ը։ Նշվում է, որ դա Իսպանիայի ամենաբարձր պարգևներից մեկն է։ Տեղի կառավարությունը նման որոշում է ընդունել հոկտեմբերի 14-ին։ Ըստ աղբյուրի՝ Իսպանիայի սպորտի նախարարն ասել է, որ Նադալը բարձր է պահում երկրի պատիվը ու օրինակ է ծառայում երիտասարդների համար։

