թթվասեր
Ստեփանակերտում արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 3 գնաճ, 5 գնանկում: «Մասնավորապես գնաճ արձանագրվել է խնձոր…
Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում: ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով: Այսպես՝ Գեղանիստի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել է չմակնշված կարագ և թերի մակնշմամբ (բացակայել է հայերեն մակնշումը) պանիր,…
Նորքի տուն-ինտերնատին մատակարարվել է թթվասեր և մածուն, որոնք պատրաստված չեն եղել կաթից
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարրաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից: Տուն-ինտերնատի տնօրինության կողմից անմիջապես կազմվել է համապատասխան արձանագրություն: Տնօրեն Արթուր Մելքոնյանը հրաժարվել է ընդունել թթվասեր ապրանքատեսակի խմբաքանակը,…
Թթվասերի ևս չորս տեսակում հայտնաբերվել է բուսական յուղ
Թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով իրականացված վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել են ևս 4 ապրանքանիշի թթվասերներ, որոնք պարունակում են բուսական յուղ, որոնց մակնշման մեջ, սակայն, այդ մասին նշված չի եղել: Դրանք են՝ «Կալինինոյի» (20%)՝ արտադրող՝ «Լոռվա կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 25.03.2019), «Դիետ» (18%)՝ արտադրող՝ «Դիետ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 31.03.2019), «Մանուկ» (18%)` արտադրող՝ Ա/Ձ Գագիկ Մանուկյան (արտադրության…
5 ընկերության թթվասերում բուսական յուղ են գտել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում թթվասերի շուկայում, որոնց արդյունքում 5 ընկերության արտադրած թթվասերում բուսական յուղ է հայտնաբերվել: Թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով, լաբորատոր փորձաքննության է հանձնվել Երևանի խոշոր իրացման ցանցերից («Երևան Սիթի», «Էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Տիտան», «Սաս Գրուպ») հսկիչ գնման միջոցով նմուշառված հետևյալ 16 ապրանքանիշի թթվասեր՝ «Էջմիածին կաթ» (20%),…





