թիրախավորում
Թշնամին միտումնավոր է թիրախավորել մեր քաղաքացիական ենթակառուցվածքները. ՏԿԵ նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հիմնարկների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է շրջայց Գեղարքունիքի մարզի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր։ Դիվանագետները ՏԿԵ նախարարի, մարզպետի, համայնքապետների ուղեկցությամբ նախ եղել են Սոթք, ապա Կութ բնակավայրերում։ Նախարարը տեղում դիվանագետներին է ներկայացրել հակառակորդի կողմից միտումնավոր թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները։ Սոթք…
Ադրբեջանական ԶՈՒ կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորման փաստերը ներկայացվել են ԱՀԿ-ին. ԱՆ
Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` Միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական:
Այս մարդիկ ամիսներ շարունակ թիրախավորում են իմ անձը․ Նանե Արզումանյան
Լրագրող Նանե Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնում է, որ պատրաստվում է դիմել ոստիկանություն և ԱԱԾ։ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ռոբերտ Քոչարյանի այս երկու վիժվածքները, որոնք ոչ մի սրբություն չունեն, ամիսներ շարունակ թիրախավորում են իմ անձը: Հայ հասարակության մեջ մի չգրված կանոն կար. «երբեք տղամարդը չէր կարող վիրավորել կանանց կամ վայրահաչել նրանց հասցեին»: Ինչու եմ…
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարել իրավապաշտպան ՀԿ-ներին թիրախավորելը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի էջում գրված է․ «Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և նրանց անդամներին թիրախավորելը, նրանց հանդեպ հնչող վիրավորանքների ծավալներն ու աճի վտանգավոր միտումները։ Մտահոգիչ է, որ սոցիալական մեդիայի տիրույթներում թիրախավորումը նաև անձնավորված է ու առանձնանում է ատելության խոսքով: Չպետք է թույլ տալ, որպեսզի մեր հասարակությունում նման ընկալումներ զարգանան,…
Արտահերթ զեկույց՝ Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ՝ Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երից
Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ, հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնական կայքից։ Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7…
Ստեփանակերտում ավերածությունները շատ են․ տուժածներ չկան․ ԱԻՊԾ
Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։ Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։ Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։ Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։ Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ…
Հարգելի իշխանություններ, թույլ մի տվեք թիրախավորել Արծրունին․ Քամալյան
Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Եթե որևէ մեկը մտածում է, թե Արծրուն Հովհաննիսյանին հենց այնպես են թիրախավորել, ուրեմն ցավում եմ ձեզ համար։ Վերջի գրառմանս ժամանակ նշել էի հետևյալ միտքը, որ ադրբեջանական պրոպագանդան ու մեր որոշ քաղաքական շրջանակներ, միգուցե իրարից անկախ, բայց գործնական առումով մեկ գաղափարական ճակատում են գտնվում։ Հարգելի իշխանություններ ջան, հյուսիսից կոմպլեքսավորված…
Քիչ առաջ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին թիրախավորել է Ստեփանակերտը
Քիչ առաջ Ադրբեջանի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ստեփանակերտը: Լուսակարիչ`Դավիթ Ղահրամանյան:
Գիշերվա ընթացքում ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ
Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու…
Շուշին կրկին թիրախավորվում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի Հանրային հեռուստաընկերությունը հյատնում է, որ Շուշին կրկին թիրախավորվում է: Արդեն երկրորդ օրն է՝ թշնամին Ստեփանակերտի հետ ինտենսիվ կրակի տակ է պահում նաեւ բերդաքաղաք Շուշին: Հիմնականում ծայրամասային թաղամասերն են թիրախավորվում, բայց նաեւ կենտրոնական հատվածներն են հարվածներ ստացել: Վերջին մի քանի օրվա ընթացքում՝ արդեն հերթական հրթիռն է ընկել Ղազանչեցոցի հարեւանությամբ: https://www.facebook.com/ArtsakhTV/videos/2818472011702434
Փրկարարների թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրաավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ մարդասիրական առաքելություն իրականացնող ԱԻՊԾ աշխատակիցների նոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի այսօրվա հրթիռակոծության հետևանքով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցներ Գեղամ Գրիգորյանը, Կարոտ Բաղրյանը և Հարութ Ապրեսյանը մարդասիրական առաքելություն իրականացնելիս ստացել են մարմնական վնասվածքներ: Նախնական տեղեկություններով՝ վնասվածքները հասցվել…
Քիչ առաջ թշնամին թիրախավորել է Շուշին․ ԱԻՊԾ
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ը։ Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։ Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։…
Ադրբեջանը կրկին թիրախավորել է խաղաղ բնակավայրերն ու գյուղերը
Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին անգամ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների:
Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ-ում գտնվող մարտական տեխնիկա․ ՊՆ
Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ…
Ղազանչենցոց եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Faceook-ում: Նա ներկայացրել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչենցոց եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո: https://www.facebook.com/100000768523525/posts/3420200211348896/