թմրանյութ անցկացնելու փորձ
Թմրանյութի հայտնաբերում Աշտարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պրոֆիլակտիկ զրույցի նպատակով այցելելով որպես թմրամոլ հաշվառված 36-ամյա մի բնակչի տուն՝ բակի ձախակողմյան հատվածում՝ ցանկապատի դիմաց, հայտնաբերել են 71 հատ կանեփանման կանաչ բույս՝ մոտ 40 կգ կշռով: Կասկածյալը ներկայացվել է բաժին, տվել բացատրություն: Նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական փորձաքննություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ապրիլի 15-ին տրանսպորտային միջոցներից մեկի խուզարկության ընթացքում Մեղրիի ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացու անձնական իրերի մեջ հայտնաբերել են մեթադոն տեսակի թմրամիջոց պարունակող 40 հաբ, ինչպես նաև մուգ շագանակագույն…