Թումանյան կայարան
Փակ է լինելու «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը
Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքները կատարվում են Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար…
Ֆելիքս Ցոլակյանը այցելել է Լոռի ու ստուգել վթարավերականգնողական աշխատանքների ընթացքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելեց Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին: Դեպքի վայրում նախարարին դիմավորեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Նա Ֆելիքս Ցոլակյանին շնորհակալություն հայտնեց հրշեջ-փրկարարների անձնվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր պայթյունից խուսափելու համար և հավաստիացրեց, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կվերացվեն վթարի հետևանքները: ԱԻ նախարարը հանձնարարեց աշխատակիցներին շարունակել հնարավոր…
Երևան-Բաթում գնացքը ուշանում է Թումանյան կայարանում տեղի ունեցած պատահարի հետևանքով
Թումանյան կայարանում մասնագետները դեռ վթարի հետևանքների վերացման աշխատանքներ են կատարում: Նախատեսվում էր մինչ երեկոյան ժամը 20։00-ն վերականգնել գծի վնասված հատվածը, դատարկել դեռևս վառելիքով լցված գլանատակառներ, որպեսզի Երևան-Բաթում գնացքի անցման համար խոչընդոտ չլիներ, սակայն աշխատանքները դեռ չեն ավարտվել:
«Թումանյան» կայարանից մինչև Օձուն հատվածը ժամանակավորապես փակ է
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում փետրվարի 12-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 14:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը երթևեկության համար փակ է լինելու։ Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Ժամանակավոր անհարմարության համար…




