թունելի երթևեկություն

  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մասիվի սկզբնամասում

    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մասիվի սկզբնամասում

    ՀՀ ոստիկանությունից այսօր՝ սեպտեմբերի 17-ին հայտնել են Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխման մասին։ Փոփոխությունը կատարվելու է սեպտեմբերի 18-ին։ Փոփոխությունում ներառված են Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա, Ռուբինյանց փողոց-Մալյան փողոց խաչմերուկը։ Արդյունքում՝ Մյասնիկյան պողոտայի վերջնամասում երթևեկությունը կկազմակերպվի 4 երթևեկելի գոտիով, ըստ կից սխեմայի երթևեկության ուղղություններով:

  • Մայիսի 29-ին կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատվածի թունելի երթևեկությունը

    Մայիսի 29-ին կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատվածի թունելի երթևեկությունը

    Մայիսի 29-ին կսահմանափակվի Խանջյան փ. -Սայաթ-Նովա պող. հատվածի թունելի երթևեկությունը Մայիսի 29-ին` առավոտյան ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատման մասի, Գետառի նորակառույց փողոցի տրանսպորտային թունելի երթևեկությունը: Տեղում իրականացվելու են լուսավորության արդիականացման աշխատանքներ, ինչով պայմանավորված կդադարեցվի թունելի երկու ուղղությունների 1-ին երթևեկելի գոտիների երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: