Թուրիք
Արցախի դեմ ռազմական ագրեսիան ավելի վաղ նախապատրաստված լինելու մասին փաստական տվյալներ են ստացվել
ՀՀ դատախազությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների…
Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ «Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- հայտնում է կենտրոնը։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/806221923547070
Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը Հունաստանի հետ Միջերկրական ծովում զորավարժություններ կանցկացնեն
Anadolu-ի հաղորդմամբ՝ Թուրքիան և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը Հունաստանի հետ լարվածության ֆոնին զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում: Օգոստոսի 6-ին Հունաստանի և Եգիպտոսի արտգործնախարարները համաձայնագիր էին ստորագրել Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման մասին: Փաստաթուղթն արդեն վավերացվել էր երկու երկրների խորհրդարանների կողմից: Անկարան հայտարարել էր, որ չի ճանաչում փաստաթուղթը, և իր Oruc Reis հետազոտական նավը մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկել…



