Թուրքիայի պատգամավոր
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և գրել՝ «Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին»: Նա հրապարակել է Հայոց ցեղասպանության ժամանակ Քյութահիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Ֆաիք Ալի Օզանսոյի լուսանկարը, ով հրաժարվել էր կատարել հայերին տեղահան անելու ու կոտորելու երիտթուրքական կառավարության հրահանգը: «Հարգանքով խոնարհվում եմ բոլոր այն անձանց, ովքեր իրենց կյանքի…