Թուրքիայի և Նիգերիայի նախագահներ
Հանդիպել են Թուրքիայի և Նիգերիայի նախագահները
Թուրքիայում տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Նիգերիայի նախագահ Մոհամմադ Բահարիի հանդիպումը։ Այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Հաղորդման համաձայն` նախագահների հանդիպումը տեղի է ունեցել փակ ձևաչափով։ Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Ստամբուլում բացված Թուրքիա-Աֆրիկա գործընկերության երրորդ գագաթնաժողովի շրջանակում։

