թոփ ակումբ

  • Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Օբիտե Ն’Դիկան հայտնվել է թոփ-ակումբների թիրախում: Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ռոման» և անգլիական երկու թիմեր: Պաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, սակայն նա չի նախատեսում նոր պայմանագիր կնքել, ուստի մրցաշրջանի վերջում կարող է դառնալ ազատ գործակալ։

    Այնտրախտի պաշտպանը՝ թոփ-ակումբների դիտակետում
  • «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Ֆուտբոլիստը տեղեկացրել է անգլիական ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ։ Բելգիացու գործող պայմանագրի ժամկետը «Լեսթերի» հետ լրանում է 2023 թվականի հունիսին։ Առայժմ հայտնի չէ՝ կարիերան որտեղ է շարունակելու կիսապաշտպանը, սակայն վերջինիս ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»։ Տիլեմանսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։

    Տիլեմանսը տեղափոխվում է թոփ ակումբ