Թռչունյան տուն
ՄԻՊ-ը հրապարակել է «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տարբեր տարիներին «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված խնդիրները: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը: «Մանկատանը խնամվող երեխաները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ, իսկ Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աջակցեն «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին և նրանց ընտանիքներին՝ երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում պատշաճ կազմակերպելու համար: Մարդու իրավունքների…
Նախարարությունը պատրաստ է ստանձնել «Թռչունյան տուն» գիշերօթիկում խնամվող երեխաների խնամքը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտահոգ է «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների ճակատագրով և պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ստանձնել նրանց խնամքի հարցը: Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների ծրագիր, որի շրջանակներում նախատեսված է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական շուրջօրյա և…