Թվիթեր
Եգիպտոսի նախագահը Կահիրեում կատարվածը որակել է ակաբեկչական գործողություն
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին ահաբեկչական գորշողություն է որակել օգոստոսի 5-ին մայրաքաղաք Կահիրեում՝ Օնկոլոգիայի ազգային ինստիտուտի մերձակայքում, ավտովթարի հետևանքով տեղի ունեցած պայթյունը: Այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր էջում: Նա նշել է, որ Եգիպտոսը վճռականորեն է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարի և դրա բացահայտման հարցում: Եգիպտոսի ՆԳ նախարարի խոսքերով՝ հարձակումն իրագործել է «Մուսուլման եղբայրների»…
Միացյալ Նահանգները մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 10 տոկոս հավելյալ մաքսատուրք է սահմանում Չինաստանից ներկրվող 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների համար: Այս մասին հաղորդում է BBC-ն: Նշվում է, որ նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ին: ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի մաքսատուրքեր կիրառել Չինաստանից ներկրվող ապրանքների համար մինչև ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային համաձայնագիր…
Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցանկը. FIFA
FIFA-ի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն 10 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են դառնալ Տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Ցանկում են ներառված նաև 2008-2017 թվականներին 5-ական անգամ այդ կոչումը ստացած ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։ Նախորդ տարի լավագույնը ֆուտբոլիստ ճանաչված Լուկա Մոդրիչը, սակայն, դուրս է մնացել ցանկից: Ներկայացնում ենք ցանկն ամբողջությամբ ստորև. Սադիո Մոնե, Մոհամեդ Սալահ,…
Հրապարակվել են կադրեր՝ ԱՄՆ-ում սխտորի փառատոնի ժամանակ եղած կրակոցներից
«NBC Bay Area» հեռուստաընկերությունը Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում սխտորի փառատոնի ընթացքում տեղի ունեցած հրաձգության դրվագը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրաձգության հետևանքով զոհվել է նվազագույնը 3 մարդ, տուժել՝ շուրջ 60-ը: Հրաձիգին չեզոքացրել են: Ոստիկանությունում կարծում են, որ նա կարող էր համակիրներ ունենալ: #BREAKING UPDATE: Witness video captures moment when…
Ռուսաստանյան ներկայացուցիչը նշել է Վիեննայի նիստի ձեռքբերումները
Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Twitter-ի իր էջում նշել է նախօրեին Ավստրիայի մայրաքաղաքում կայացած Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ հանձնաժողովի արտահերթ նիստի երեք հիմնական ձեռքբերումները: «Այսօրվա նիստը երեք հիմնական ձեռքբերում ունեցավ` որոշում ընդունեց շարունակել պատժամիջոցների վերաբերյալ աշխատանքը, հաստատեց Արաքում (Մեծ Բրիտանիայի և Չինաստանի ղեկավարությամբ) և Ֆորդոյում (ՌԴ ղեկավարությամբ) միջուկային նախագծերի իրականացման համար…
ՄաքԳրեգորը անպարկեշտ արտահայտություններով դիմել է Խաբիբին
Իռլանդացի UFC նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը իր Twitter-ի միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Խաբիբի հետ ունեցած մարտից և լուսանկարին կից տհաճ արտահայտությունների է գրել իր մրցակցի հասցեին: Այդ հայտնի խաղից, որը կայացել է 2018 թվականի հոկտեմբերին, արդեն մոտ մեկ տարի է անցել, սակայն ՄաքԳրեգորը մինչև այսօր չի կարողանում համակերպել իր պարտության հետ: Նա իր գրառման մեջ…
Մեսսին ֆուտբոլ է խաղում երեխաների և շան հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի Twitter-ի պաշտոնական կայքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ֆուտբոլիստը ֆուտբոլ է խաղում երեխաների և շան հետ: Տեսանյութում Մեսսին և երեխաները գնդակով հարվածներ են փոխանցում միմյանց, իսկ շունը փորձում է նրանցից խլել գնդակը: 🎥 @OTRO “Nice to see #Messi is keeping up with his El Rondo practice during his time…
ՄՅՈւ-ի երկրպագուներին դուր չի եկել Սիսոկոյի արարքը Ջեյմսի հանդեպ
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին բարկացրել է այն պահը, երբ «Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոն ոտքով հարվածում է Դանիել Ջեյմսին ՄՅՈւ-Տոտենհեմ ընկերական խաղում: Երկրպագուներին հատկապես դուր չի եկել այն, որ մրցավարը Սիսոկոյին դեղին քարտ ցույց չի տվել, և Սիսոկոն մնացել է առանց «պատժի»: ՄՅՈւ-ի երկրպագուները շտապել են Twitter՝ արտահայտելու իրենց բարկությունը Սիսոկոյի արարքի հանդեպ: https://www.youtube.com/watch?v=pBILHO_TXM0
Ադրբեջանը չեղարկում է վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար
2019 թվականի սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը չեղարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլուգում: «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը չեղարկում է վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար»,- գրել է նա:
Վենեսուելայում կրկին էլեկտրամատակարարման համընդհանուր անջատումներ են գրանցվել
Վենեսուելայում էլեկտրամատակարարման համընդհանուր անջատումների արդյունքում հոսանքազրկվել են մայրաքաղաք Կարակասի մի շարք հատվածներ: Հոսանքազրկվել են նաև բոլոր 23 նահանգների մի շարք բնակավայրեր։ Սրա հետևանքով Վենեսուելայի իշխանություններն անվտանգության լրացուցիչ ուժեր են ներգրավել՝ և՛ էներգահամակարգի, և՛ երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Լրացուցիչ ուժեր են ներգրավվել նաև էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ՝ ջրամատակարարման, տրանսպորտի և հատկապես բժշկական հիմնարկների անխափան աշխատանքն ապահովելու համար։…
ԵԽ նախագահ Տուսկը հայերեն գրառում է արել Twitter-ում
Հայաստան այցելության մասին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայերենով է գրառում կատարել իր թվիթերյան միկրոբլոգում։ «Հայաստանի դրական տեղաշարժերը համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծել: ԵՄ-ն սերտորեն կհամագործակցի Հայաստանի հետ` ի շահ հայերի», – գրել է նա: Հայաստանի դրական տեղաշարժերը համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծել: ԵՄ-ն սերտորեն կհամագործակցի Հայաստանի հետ` ի շահ հայերի: https://t.co/j3dXHCbYyL pic.twitter.com/nFdFKqM689 — António…
Ռոնալդուն հիանալի խաղացող է. Ժոաու Ֆելիշ
Ժոաու Ֆելիշը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ռոնալդուն հիանալի խաղացող է, աշխարհում լավագույնն այս պահին, և հնարավոր է՝ պատմության լավագույնը: Հավաքականում նա շատ բան է պատմել ինձ Մադրիդի մասին, այն մասին, որ նրան շատ դուր է գալիս այս քաղաքը: Եվ այժմ ես այստեղ եմ, որպեսզի կերտեմ սեփական պատմությունը, որպեսզի ինձ հիշեն որպես Ժոաու Ֆելիշի», –…
Իրանը խախտել է 150 միլիարդ դոլարի միջուկային գործարքը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Իրանը չի հետևում միջուկային գործարքի պայմաններին, ինչը նրան առնվազն 150 միլիարդ դոլար է բերել: Թրամփի խոսքերով, Թեհրանը խախտել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանները՝ ուրանի առավելագույն թույլատրելի պահուստի վերաբերյալ: «Իրանը խախտել է 150 միլիարդ դոլարի միջուկային գործարքը Միացյալ Նահանգների և այլ…
Մեսսի՛, ուժեղ եղի՛ր. մենք քեզ հետ ենք. Բարսելոնայի գրառումը
«Բարսելոնա»-ն իր թվիթերյան էջում գրառում է կատարել, որտեղ, անդրադառնալով Բրազիլիայի հետ խաղում Արգենտինայի պարտությանը, աջակցություն է հայտնել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին: Գրառման մեջ ասվում է. «Շնորհավորում ենք Արթուրին և Կոուտինյոյին Ամերիկայի Գավաթի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Մեսսի՛, ուժեղ եղի՛ր: Մենք քեզ հետ ենք»: Նշենք, որ պարտությունից հետո 32-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ…
Մբապեն հայտնել է, թե որ ակումբում կանցկացնի հաջորդ մրցաշրջանը
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն այս ամառ չի ցանկանում տեղափոխվել այլ ակումբ: Մբապեն իր թվիթերյան էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ հաջորդ մրցաշրջանը ևս կանցկացնի փարիզյան թիմում: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ՊՍԺ-ն պատրաստ կլինի ընդունել ֆրանսիացու տրանսֆերի շուրջ առաջարկը, եթե այն նվազագույնը 230-250 մլն եվրո կազմի: Նշվում էր նաև, որ Մբապեի ծառայություններով…















