Թրամփի դեմ պատժամիջոցներ
Իրանի իշխանությունները վստահեցնում են, որ, ի տարբերություն ամերիկյան լրատվամիջոցների պնդումների, իրենք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձեր չէին նախապատրաստում, գրում է Mehr գործակալությունը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը նշել է, որ Թեհրանը Թրամփին հանցագործ է համարում, քանի որ ժամանակին նա է հրամայել լիկվիդացնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին։