ժամանակավոր հենակետեր
Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ՀՀ երեք մարզերում կտեղակայվեն ժամանակավոր հենակետեր՝ ձնաբքի ժամանակ օգնություն ցուցաբերելու նպատակով
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով: Փոխանցում է Infocom-ը։

