ժառանգություն կուսակցություն
Հայաստանի 13 կուսակցություններ հայտարարություն են ընդունել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի առնչությամբ
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտի 13 կուսակցություններ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկչական ցանցի ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարությունը լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի 20-րդ օրն է, համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական և…
Ժառանգություն կուսակցությունը նոր նախագահ ունի
Այսօր՝ մայիսի 14-ին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը 12-րդ համագումարից հետո՝ 31.03.19 թ., իր ընդունած սկզբունքի համաձայն՝ մեկ տարի անց կատարեց ռոտացիա՝ ընտրելով նոր նախագահ. կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ընտրվեց նախագահի պաշտոնում, կուսակցության փոխնախագահ դարձավ Գագիկ Մարգարյանը: Վարչությունն ունի նորացված գործադիր մարմինը բաղկացած է հետևյալ անձանցից՝ Նարինե Դիլբարյան, Գագիկ Մարգարյան, Ռշտուն Մարտիրոսյան և Հայկ Գասպարյան:
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավարների հետ (ՏԵՍՆԱՅՈՒԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի, փոխնախագահ Նարինե Դիլբարյանի և գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանի հետ: Հանդիպման ընթացքում, որը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ՀՀ պետական կառավարման հետագա ժողովրդավարացմանը վերաբերող հարցերի շուրջ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական…



