ժետոն
Մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգին. Բաբկեն Սեդրակյան
Մետլոպոլիտենի ամեն կայարանում ունեինք 1-ական անցակետ, որն աշխատում էր ժետոնով, դա փոխարինվելու է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը: «Մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգին»,- ասաց նա: Նա նաև տեղեկացրեց, որ Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված 32 անվազույգերի վերջին խմբաքանակը՝ 8 հատը, արդեն Հայաստանում…
Մայիսի 18-ից մետրոն կաշխատի․ մուտքը միայն դիմակով
Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Տեղեկացնում ենք նաև, որ ախտահանված են մետրոպոլիտենի բոլոր կայարաններն ու գնացքները: Չենք մոռանում , որ այս օրերին մետրոպոլիտենի մուտքը ժետոնով է և դիմակով: https://www.facebook.com/yermetro/posts/2400348943543898


