ժողովրդավարական համակարգ
Սիրիայի քրդերը չեն բանակցում Դամասկոսի հետ
Սիրիայի քրդերը դեռ որևէ բանակցություն չեն վարում Դամասկոսի հետ, դրանք դադարեցված են: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Մոսկվայում սիրիական Քուրդիստանի պաշտոնական ներկայացուցիչ Ռշադ Բիենաֆը: Նրա խոսքով` քրդերը պնդում են, որ Սիրիայի ամբողջ տարածքում «ժողովրդավարական համակարգ» ներդրվի, իսկ պաշտոնական Դամասկոսը ցանկանում է վերադարձնել երկրի նախապատերազմյան կենտրոնացված կառուցվածքը:

