ժողովրդի ծառա
-
Այսօր՝ մարտի 14-ին, նախատեսված է ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինական խորհրդարանի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։ Նա նշել է, որ բանակցություններն այս անգամ ընթանալու են տեսակապով։ Ավելի վաղ ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլի մասին նշել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
-
Ուկրաինայում մահացած են գտել «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության ցուցակով Գերագույն ռադա անցած պատգամավոր Անտոն Պոլյակովին։ Այս մասին հաղորդում են ուկրաինական աղբյուրները։ Նշվում է, որ ոստիկանությունը հոկտեմբերի 8-ին ահազանգ է ստացել, որ մահացած են գտել ժողովրդական պատգամավորին՝ Դնեպրովսկի շրջանում։ Ոստիկանության նախնական վարկածով Պոլյակովն իրեն վատ է զգացել, նրան փորձել հոսպիտալացնել, բայց մահ է արձանագրվել։ Այս պահին…
-
Ուկրաինայի պատվիրակությունը հրաժարվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գերագույն ռադայի՝ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավոր Բոգդան Յարեմենկոն: «Չունենալով այլ հնարավորություն արձագանքելու այդ կազմակերպության կողմից սեփական սկզբունքների խախտմանն ու բախվելով շահերի բացահայտ անտեսմանը՝ Ուկրաինան դեռ ձեռնպահ կմնա իր պատվիրակությանը ԵԽԽՎ գործուղելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ: Յարեմենկոյի խոսքով՝ որոշմանն…
-
Ուկրանայի Գերագույն ռադայի նախագահ է ընտրվել «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը: Նոր գումարման Ռադայի առաջին լիագումար նիստում նրա օգտին քվեարկել է 382 ժողովրդական պատգամավոր: Նրա թեկնածությանը դեմ է քվեարկել «Եվրոպական համերաշխություն» («Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցության նոր անվանումը) խմբակցության 26 պատգամավոր։ Ռազումկովը 35 տարեկան է, նա երկու բարձրագույն կրթություն ունի՝ տնտեսական և իրավաբանական, 2006…
-
Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է Գերագույն ռադայի համար արտահերթ ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Այս մասին հաղորդում է հանձնաժողովի պաշտոնական կայքը: Արդյունքների համաձայն՝ երկրի խորհրդարան է անցել 5 կուսակցություն։ Դրանք են՝ «Ձայնը»՝ երաժիշտ Սվյատոսլավ Վակարքուկի գլխավորությամբ (5.82%), նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը», 8.10% ցուցանիշով, Բատկիվշչինան՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորությամբ (8.18%), ինչպես նաև գործող «Ժողովրդի ծառա»…
-
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա կուսակցությանը Գերագույն ռադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա Ժողովդրի ծառա կուսակցությանը Գերագույն Ռադայի ընտրություններում տարած վստահ հաղթանակի կապակցությամբ: Վստահ եմ, որ նոր խորհրդարանը և կառավարությունը կշարունակեն բարեփոխումների ճանապարհը ավելի մեծ ջանքերով, և նոր…
-
Ուկրաինայի նորընտիր Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցությունը կարող է ստանալ 237 տեղ և ինքնուրույն մեծամասնություն կազմել: Այդ մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մշակված արձանագրությունների 45 տոկոսի՝ TACC-ի կատարած վերլուծության արդյունքները։ Նախնական տվյալներով՝ «Ժողովրդի ծառան» կուսակցական ցուցակներով կարող է Ռադայում ստանալ 122 տեղ, իսկ մեծամասնական ընտրատարծքներում՝ 115 տեղ: «Ընդդիամդիր պլատֆորմ – Հանուն կյանքի»…
-
National Exitpole-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Գերագույն ռադայի ընտրությունների էքզիթ-փոլերի առաջին պաշտոնական տվյալները հայտնի են ու, ըստ դրանց, խորհրդարան են անցնում հինգ կուսակցություններ: Ըստ հրապարակված տվյալների ամենաշատ ձայները ստացել է գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի քաղաքական ուժը: «Ժողովրդի ծառա»-ն հավաքել է 43 տոկոս ձայն: Երկրորդ տեղում է Վիկտոր Մեդվեդչուկի «Ընդդիմադիր հարթակ-Կյանքի համար» կուսակցությունը 11.5 տոկոս ձայներով: Ուկրաինայի…
-
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը հրաժարվում է մասնակցել Ռադայի ընտրություններին, որոնք տեղին կունենան վաղը՝ հուլիսի 21-ին։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության օգտին։ Նրա խոսքով՝ ինքը չի…
-
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համեմատականներ է անցկացրել իր ու «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալու գլխավոր կերպարի՝ Վասիլի Գոլոբորոդկոյի միջև, որի կերպարը մարմնավորել է հենց ինքը: Հաղորդում է Bild պարբերականը: Նա հայտարարել է, որ իրենց միջև շատ ընդհանրություններ կան: Մասնավորապես, երկուսն էլ փորձում են ավելի բարեկեցիկ դարձնել ուկրաինացիների կյանքը: «Այս առումով ես նույնքան անկեղծ եմ, որքան Վասիլի Գոլոբորոդկոն»,-…
-
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը արգելափակվել է Youtube-ի բոլոր օգտատերերի համար: Սերիալի գլխավոր դերասանը հենց ինքը Զելենսկին է: Սերիալի նկատմամբ իրավունքները պատկանում են Սերգեյ Պուշկինին: Վերջինս նշել է, որ արգելափակումը կլինի ժամանակավոր և կապված է իրավական հարցերի հետ: «Սերիալը կրկին հասանելի կլինի, երբ մենք կարգավորենք իրավական հարցերը»,-ասել է նա՝ ակնկալելով, որ դրանք հնարավոր…
-
«Ժողովրդի ծառան» ֆիլմի սցենարիստ Յուրի Կոստյուկը հայտարարել է, որ հատուկ մոտեցում կցուցաբերվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողության ժամանակ: Նա հայտնել է, որ արարողության հատուկ կարգը չի խախտվի, նաև հավելել է, որ կլինեն հետաքրքիր պահեր: «Ինչ-որ յուրահատուկ բան ենք մտածում: Հասկանալի է, որ կա պաշտոնական օրակարգ, որը մենք հարգում ենք»,- ասել է Կոստյուկը:
-
Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր Էջում Գերագույն ռադայի վաղաժամկետ արձակման վերաբերյալ հարցումէ սկսել։ «Դուք պաշտպանո՞ւմ եք Ռադայի վաղաժամկետ արձակումը»,- մի քանի ժամ առաջ այս գրառումն է հրապարակվել «Վոլոդիմիր Զելենսկի- Ժողովրդի ծառա» էջում: https://www.facebook.com/welovezelenskiy/posts/401332287355367
-
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի և նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառան» կուսակցության անդամ Վլադիմիր Զելենսկու միջև բանավեճերը, որոնք Պորոշենկոն պնդում էր անցկացնել ապրիլի 14-ին, այդպես էլ չկայացան: Զելենսկին, ով դեռ ապրիլի 3-ին առաջարկում էր բանավեճերն անցկացնել ապրիլի 19-ին «Օլիմպիյսկիյ» մարզադաշտում, չհամաձայնեց Պորոշենկոյի՝ դրանք ապրիլի 14-ին անցկացնելու «հակաառաջարկին»: Պորոշենկոն մի քանի անգամ հայտարարել էր այդ մասին, նույնիսկ…
-
Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն Ներքին գործերի նախարարությունից պահանջել է քրեական գործ հարուցել «Ժողովրդի ծառան» սերիալի ստեղծողների, սցենարիստների և գլխավոր դերերը մարմնավորողների դեմ: Նա դիմել է Ավակովին, որը այդ պահին դահլիճում չի եղել. «Ես այժմ ուզում եմ, որ իմ ելույթն ընկալվի որպես պատգամավորական առաջարկ: Արդյո՞ք կհարուցվի քրեական գործի «Ժողովրդի ծառան» սերիալի ստեղծողների, սցենարիստների ու…