fbpx
Աշխարհ

Ուկրաինայում պատգամավորին գտել են մահացած

Ուկրաինայում մահացած են գտել «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության ցուցակով Գերագույն ռադա անցած պատգամավոր Անտոն Պոլյակովին։

Այս մասին հաղորդում են ուկրաինական աղբյուրները։

Նշվում է, որ ոստիկանությունը հոկտեմբերի 8-ին ահազանգ է ստացել, որ մահացած են գտել ժողովրդական պատգամավորին՝ Դնեպրովսկի շրջանում։

Ոստիկանության նախնական վարկածով Պոլյակովն իրեն վատ է զգացել, նրան փորձել հոսպիտալացնել, բայց մահ է արձանագրվել։

Այս պահին պարզվում են դեպքի հանգամանքները։ Հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սպանության հոդվածով՝ «Բնական մահ» նշումով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ